Հունաստանում չեն կարողանում նախագահ ընտրել

Հունաստանի խորհրդարանը չի կարողացել ընտրել երկրի նախագահին քվեարկության երրորդ փուլում:
Թեկնածուներից ոչ մեկը չի ստացել պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ը (300-ից 180-ը), չորրորդ փուլը կկայանա փետրվարի 12-ին։ Այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսը։
«Ոչ մի թեկնածու չկարողացավ հավաքել ընտրության համար պահանջվող մեծամասնությունը կանոնակարգով։
Հանրապետության նախագահի ընտրության հաջորդ քվեարկությունը տեղի կունենա հինգ օրից, այսինքն՝ փետրվարի 12-ին՝ ժամը 10:00-ին»,- նրա խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։
Կարծիքներ