Գեյթսը Թրամփի հետ հանդիպմանը կոչ է արել չկասեցնել USAID-ի աշխատանքը

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը Սպիտակ տանը հանդիպել է նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատանքը: Այս մասին նա խոսել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հանդիպումը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ փետրվարի 5-ին։ Գեյթսն ասել է, որ հորդորել է Թրամփին շարունակել արտաքին օգնություն տրամադրել USAID-ի միջոցով:
Միլիարդատերը մանրամասնել է նաև, որ դեռ չի հանդիպել Իլոն Մասկի հետ, ով հանդիսանում է գործակալության փակման նախաձեռնողը։
Կարծիքներ