Սամվել Կարապետյանը «Ռուսական անշարժ գույքի արքաներ 2024» ցանկում երկրորդն է
Forbes-ը հրապարակել է «Ռուսական անշարժ գույքի արքաներ 2024» վարկանիշային աղյուսակը, որտեղ «Տաշիր» ընկերությունների հիմնադիր Սամվել Կարապետյանը գրավել է 2-րդ տեղը։ Ցանկը կազմել է ըստ ունեցած անշարժ գույքի վարձակալությունից ստացվելիք եկամտի։
Սամվել Կարապետյանի դեպքում այդ ցուցանիշը կազմում է 640 միլիոն դոլար։ Ընդ որում, 2023 թվականին «Տաշիրի» եկամուտները անշարժ գույքի օբյեկտների վարձակալությունից աճել են՝ 600 միլիոն դոլարից հասնելով 640 միլիոն դոլարի։
Առաջին տեղում Գոդ Նիսանովի եւ Զարահ Իլիեւի «Կիեւյան հրապարակ» ընկերությունն է ավելի քան 1,7 միլիարդ դոլար ցուցանիշով։ Եռյակը եզրափակում է Միխայիլ Գուցերիեւի եւ Սայիդ Սալամ Գուցերիեւի «Սամֆար» ընկերությունը՝ 460 միլիոն դոլար ցուցանիշով։
Կարծիքներ