Գյումրու օրվա միջոցառումները եզրափակվեցին պարգևատրումներով

Գյումրու օրվա միջոցառումները եզրափակվեցին պարգևատրումներով

Գյումրու օրվա միջոցառումները եզրափակվեցին Գյումրու համայնքային ցուցասրահում: Նախ տեղի ունեցավ գյումրեցի նկարիչներ Կարապետ Գյոկչակյանի նկարների և Ցոլակ Սիմոնյանի քանդակների ցուցահանդեսի բացումը, որին հաջորդեց պարգևատրման արարողություն. 
Գյումրու ճարտարապետական դիմագծի ձևավորման և զարգացման մեջ ներդրած մեծագույն ավանդի և երկարամյա ամբասիր աշխատանքային գործունեության համար «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհվեց ՌԱՖԻԿ ԳԱՐԵԳԻՆԻ ԵՂՈՅԱՆԻՆ

Աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման գործում ունեցած նշանակալի ավանդի, շինարարության բնագավառում ծավալած բեղմնավոր գործունեության և արդյունավետ աշխատանքի համար «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհվեց ՎԱՐԴԳԵՍ ԲԱԳՐԱՏԻ ԱՐԾՐՈՒՆՈՒՆ

Առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, ոլորտի զարգացման գործում ներդրած ջանքերի համար և 30-ամյա աշխատանքային գործունեության առիթով «Գյումրի համայնքի հուշամեդալ»-ով պարգևատրվեց ՎԱԶԳԵՆ ՍԱՆԴՐԻԿԻ ՄԱՀՏԵՍՅԱՆԸ
Գյումրու ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում բազմամյա արգասաբեր աշխատանքի, ներդրած նշանակալի ավանդի և քաղաքի համար կարևոր նշանակության նախագծերի իրականացման համար «Գյումրի համայնքի հուշամեդալ»-ով պարգևատրվեց ՍՈՒՐԵՆ ՀՄԱՅԱԿԻ ԿՈՒՐԱԶՅԱՆԸ

Հայրենի քաղաքին մատուցած ծառայությունների, Գյումրիում անօթևանության խնդրի լուծմանը նպաստելու, բարեգործական գործունեության և մի շարք նշանակալի ծրագրերի իրականացման համար «Գյումրի համայնքի հուշամեդալ»-ով պարգևատրվեց ՌՈԲԵՐՏ ԽԱՉԻԿԻ ՕՂԼԱԽՉՅԱՆԸ
Քաղաքի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականցման գործում ներդրած նշանակալի ավանդի, բազմամյա աշխատանքային գործունեության և բարեխիղճ աշխատանքի համար պատվոգրով և հուշանվերով պարգևատրվեց Հայկ Գարեգինի Սուլթանյանը
Քաղաքի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականցման գործում ներդրած նշանակալի ավանդի, բազմամյա աշխատանքային գործունեության և բարեխիղճ աշխատանքի համար պատվոգրով և հուշանվերով պարգևատրվեց Վարդգես Մելսիկի Սամսոնյանը