Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են Սամվել Շահրամանյանի հետ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները հանդիպել են Սամվել Շահրամանյանի հետ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից հայտնում են.

«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ ներկայացուցիչներ ապրիլի 17-ին հանդիպում են ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ:

Կողմերը քննարկել են Խորհրդի կատարած աշխատանքները և հրապարակված օրակարգի շուրջ համագործակցության հնարավորությունները: Խորհրդի անդամները հետաքրքրվել են ԱՀ իշխանությունների դիրքորոշումների և ծրագրերի վերաբերյալ՝ կարևորելով ջանքերի ներդաշնակեցման անհրաժեշտությունը»: