Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը

Հաքերները կոտրել են «Բարսելոնայի» թվիթերյան էջը

Կատալոնական «Բարսելոնայի»պաշտոնական թվիթերյան էջերը՝ իսպաներեն, կատալոներեն, արաբերեն, անգլերեն, նաեւ ֆուտբոլի, ֆուտզալի, բասկետբոլի, հանդբոլի եւ կանանց հոկեյի, հաքերների կողմից հարձակման են ենթարկվել։

«Բարեւ ձեզ, մենք OurMine-ն ենք։ Ձեր անվտանգության մակարդակը լավն է, բայց լավագույնը չէ։ Անվտանգության բարձրացման համար դիմեք [email protected]ին, անվտանգության ծառայության համար՝ ourmine.org-ին»,- նշել են ակումբի թվիթերյան էջի վրա հարձակում գործած հաքերները։

Հաքերները տեղեկացրել են նաև, որ ակումբի թվիթերյան էջը կոտրելուց հետո իրենք կարդացել են «Բարսելոնայի» և մի շարք ակումբների միջև նամակագրություններ։ Նշվում է, որ նամակագրություններից մի քանիսին ծանոթանալու արդյունքում պարզ է դարձել, որ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է հետ վերադառնալ կատալոնական ակումբ։