«Վեստ Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի. ո՞վ է նա

«Վեստ Արմենիան» նոր գլխավոր մարզիչ ունի. ո՞վ է նա

«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Պատրիկ Պապյանը։ ՈՒԵՖԱ-ի Pro արտոնագիր ունեցող 43-ամյա մասնագետը մարզչական գործունեություն է ծավալել Հայաստանում և Ռուսաստանում:

Պապյանը երկար տարիներ աշխատել է «Փյունիկի» համակարգում, գլխավորել է երևանյան ակումբի երկրորդ թիմը: 2021-ին փորձառու մասնագետը գլխավորել է հայ-ռուսական «Վիստա» նախագիծը՝ մեծ աշխատանք տանելով երիտասարդ աֆրիկացի ֆուտբոլիստների հետ, որոնցից շատերը հետագայում համալրել են եվրոպական ակումբներ:
2022-ին Պապյանը գլխավորել է ռուսական «Արմավիրիը», 2023-ին ընդգրկված է եղել «Ալաշկերտի» մարզչական շտաբում: