Վարչապետի այսօրվա շարժը չեմ կարող բացահայտել. Տոնոյան

Վարչապետի այսօրվա շարժը չեմ կարող բացահայտել. Տոնոյան

ՀՀ քաղաքական և ռազմական վերնախավն այս պահին եռաբլուրում է։

Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ վարչապետ Փաշինյանի այցը Արցախ չեղարկվել է։

Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հարցին անդրադարձավ նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Ո՞նց վարչապետի այցը չեղարկվեց։ Իսկ ո՞վ է ասում, որ ինչ-որ մի բան պլանավորվել է կամ չեղարկվել։ Ես վարչապետի այսօրվա շարժը չեմ կարող բացահայտել, բայց հանգիստ եղեք, տոնելու ենք շատ մեծ շուքով։ Բոլորին բարձր տրամադրություն եմ ցանկանում, քանի որ այսօր իսկապես շատ լավ տոն է, մեր հպարտ տոներից մեկն է», - ասաց նախարարը։

Անդրադառնալով այս պահին սահմանային իրավիճակին, նախարարը նշեց.«Ես կարող եմ ասել, որ իրավիճակը հիմա կայուն է։