Ինչպես է բրիտանացի պաշտոնյան օգնել մշակելու Ուկրաինական խաղաղության պլանը 

Ինչպես է բրիտանացի պաշտոնյան օգնել մշակելու Ուկրաինական խաղաղության պլանը 

Politico-ն գրում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելը օգնել է մշակելու ԱՄՆ կողմից Ուկրաինայում խաղաղության հաստատման մասին պլանը։ Փաուելը 1997-2007 թթ եղել է Թոնի Բլերի աշխատակազմի ղեկավարը եւ նշանակալի դերակատարություն է ունեցել Հյուսիսային Իռլանդիայում՝ տասնամյակներ շարունակ տեւած առճակատումից հետո խաղաղության հաստատման համաձայնագրի կազմման աշխատանքներում։

Պարբերականը մանրամասնում է, որ անցյալ հանգստյան օրերին՝ ԱՄՆ-Ուկրաինա՝ Ջիդդայում տեղի ունեցած բանակցություններից առաջ, խորհրդական Փաուելը մեկնել է Կիեւ, որպեսզի նախապատրաստի համաձայնության նախագիծը՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։ Politico-ն մանրամասնել է, որ այսօր Փաուելը եվրոպացի գործընկերների հետ մեկնում է Վաշինգտոն։ Այնտեղ նա հանդիպելու է Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վոլթցի հետ։ Նշենք, որ Փաուելը համարվում է վարչապետ Սթարմերի՝ «արտաքին քաղաքական հարցերով գլխավոր «ուղեղը»»։