Իշխան Զաքարյանին բաց են թողել, նա տանն է

Իշխան Զաքարյանին բաց են թողել, նա տանն է

Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին, որին ԱԱԾ-ն այսօր բերման էր ենթարկել, արդեն բաց է թողնվել, նա այժմ տանն է։ Ավելի վաղ գրել էինք, որ բերման են ենթարկել նաև նրա որդուն, եղբորը և մի քանի այլ անձի նույնպես:

Ընդ որում, որդու առաջնեկն այսօր առաջին դասարան էր գնալու և ընտանիքը երեխայի առաջին ուսումնական տարին էին նշելու: ԱԱԾ աշխատակիցները ներխուժել են Զաքարյանների տուն և առաջարկել իրենց հետ գնալ:

Մենք տեղեկացանք, որ խնդիրը վերաբերում է Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգուն: Բայց թե ինչու ծանուցագրով չեն հրավիրել և ինչու են նման մեթոդներով մարդկանց բերման ենթարկել, պարզ չէ: