Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն է ընտրվել

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն է ընտրվել

Սույն թվականի մարտի 3-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունը ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց Արսեն Առաքելյանին:

Արսեն Առաքելյանը ծնվել է 1979թ-ն` Երևանում: Ավարտել է ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետը: 2004թ-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 2020թ-ից կենսաբանական գիտությունների դոկտոր է:

Արսեն Առաքելյանի գիտական ուղղություններն են` կենսաինֆորմատիկայի մեթոդների կիրառմամբ գեների էքսպրեսիայի վերլուծության և ազդանշանային ցանցերի վերակառուցման նոր ալգորիթմերի մշակում, գենոմիկա, տրանսկրիպտոմիկա,  մարդու բազմագործոն հիվանդությունների ժամանակ կենսաբանական ուղիների ակտիվության փոփոխությունների գնահատում: