Թրամփն անզոր է, Հարիսը՝ հիմար. Մեդվեդևի աղմկահարույց գրառումը 

Թրամփն անզոր է, Հարիսը՝ հիմար. Մեդվեդևի աղմկահարույց գրառումը 

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի ալիքում մեկնաբանել է Հանրապետական ​​կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկելու խոստմանը, ով ասել է, որ սահմանափակումները վտանգավոր է համարում հենց Ամերիկայի և դոլարի համար։

«Թրամփը, որպես գործարար, հասկանում է, որ պատժամիջոցները վնասում են աշխարհում դոլարի գերակայությանը։ Սակայն դա բավարար չէ ԱՄՆ-ում հեղափոխություն սկսելու և տխրահռչակ պետության հակառուսական գծին դեմ գնալու համար, որը շատ ավելի ուժեղ է, քան ցանկացած Թրամփ»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Ինչ վերաբերում է Քամալա Հարիսին, Մեդվեդևի խոսքով, «նրանից որևէ անակնկալ սպասել պետք չէ: Նա անփորձ է և, ինչպես ասում են նրա թշնամիները, պարզապես հիմար է»:
«Նրա համար կպատրաստեն գեղեցիկ, անիմաստ ելույթներ և հարցերի ձանձրալի ճիշտ պատասխաններ»,- վստահեցրել է Մեդվեդևը։

ՌԴ նախկին նախագահի պնդմամբ, «ԽՍՀՄ-ի դեմ պատժամիջոցներ կային ամբողջ 20-րդ դարում և դրանք աննախադեպ մասշտաբով վերադարձան 21-րդ դրա։ Ուստի բոլորիս համար՝ sanctions forever (ընդմիշտ պատժամիջոցներ)»։