Որ դեպքում Զելենսկին կհանդիպի Պուտինի հետ. կարևոր հայտարարություններ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը հնարավոր կլինի, երբ Կիևն ունենա անվտանգության հստակ երաշխիքներ և «համաձայնեցված ամուր դիրքորոշում գործընկերների հետ», առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ, ասել է Ուկրաինայի առաջնորդի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։
Ըստ Երմակի՝ «նախագահն այսօր հստակ ասել է, որ պատրաստ կլինի հանդիպել Պուտինի հետ, երբ Ուկրաինան պատրաստ լինի նման բանակցությունների։ Երբ Ուկրաինան ամուր դիրքեր ունենա՝ համաձայնեցված իր գործընկերների, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ։
Ե՞րբ կհասկանա Ուկրաինան, թե անվտանգության ինչ երաշխիքներ ենք ունենալու։ Այս պահը դեռ չի հասել», - նրա խոսքերն է մեջբերում «Ուկրաինսկայա պրավդան»։
Նախօրեին, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում, Զելենսկին ասել էր, որ Պուտինի հետ հանդիպումը տեղի կունենա միայն այն բանից հետո, երբ Ուկրաինան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպական երկրների հետ համատեղ ծրագիր կպատրաստի ռազմական հակամարտությունը դադարեցնելու համար։
«Միայն այս դեպքում ես կհանդիպեմ։ Փոխզիջումներով այլ հարթակներ չեն լինելու»,- ասել է նա։
Կարծիքներ