Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին չի հաջողվել դադարեցնել նավթի արտահանումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին չի հաջողվել դադարեցնել նավթի արտահանումը

Իրանի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին հյտարարել է, որ Միացյալ Նահանգներին չի հաջողվել ամբողջովին արգելել նավթի արդյունահանումը Իրանից, չնայած առկա բազմաթիվ սանկցիաներին։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։

«Նավթը, որը Իրանի եկամուտների հիմնական մասն է, ենթարկվեց ամենախիստ սանկցիաների։ ԱՄՆ-ն հայտարարեց, որ իրանական նավթի արտահանումը պետք է հասնի զրոյական մակարդակի, սակայն բարեբախտաբար դա տեղի չի ունենում»,- ասել է Ջահանգիրին, ակնարկելով, թե Միջուկային գործարքի համաձայնագրից 2018-ին միակողմանի դուրս գալուց հետո, Միացյալ Նահանգները ինչպես է վերականգնել ու խստացրել սանկցիաները Իրանի հանդեպ։