Wizz Air ավիաընկերությունը մուտք կգործի Հայաստան. 2020-ի ապրիլից թռիչքներ կիրականցվեն Վիեննա և Վիլնյուս

Wizz Air ավիաընկերությունը մուտք կգործի Հայաստան. 2020-ի ապրիլից թռիչքներ կիրականցվեն Վիեննա և Վիլնյուս

Wizz Air ավիաընկերությունը հաջորդ տարվանից չվերթներ կիրականացնի Հայաստան, լրագրողների հետ հանդպմանն ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն:

«Վստահ եմ, որ սա շատ լավ կլինի Հայաստանի համար: Wizz Air-ի հեռանկարում տարբեր ուղղություններով չվերթներ իրականացնելն է», - նշեց նա:

Wizz Air բյուջետային ավիաընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն էլ նշեց, որ WizzAir-ը թռիչքներն իրականցնում է միայն Airbus A320 և A 321 օդանավերով, որոք ոլորտում ամենաժամանակակից են:

«Մենք չվերթներ իրականացնում ենք կետից կետ և չենք առաջարկում համակցող չվերթներ: Տոմսերը վաճառվում են օնլայն և մարդիկ ստիպված չեն լինի գնալ տուրիստական գործակալություն և այդտեղից գնել տոմսեր», - նշեց Ռադոն: