Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20850-ի

Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20850-ի

Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 432 նոր դեպք է հայտնաբերվել։ Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 17 մարդ։ Այս մասին հայտնում է «UNIAN»-ը։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 20 850-ի։ Մահացածների ընդհանուր թիվը 605 է։ Առողջացածներինը՝ 6929։ Նշենք, որ մայիսի 23-ին աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 5 306 161 մարդ։ 2 160 043 մարդ արդեն առողջացել է, 340 040 մարդ՝ մահացել։