Նեյրոցանցը կճանաչի նույնիսկ դիմակով քողարկված մարդկային դեմքը 

Նեյրոցանցը կճանաչի նույնիսկ դիմակով քողարկված մարդկային դեմքը 

Գիտնականների խումբը ստեղծել է գերճշգրիտ նեյրոցանց, որը 99,95 տոկոս ճշգրտությամբ կճանաչի մարդու արտաքինը, սեռը եւ տարիքը, նույնիսկ եթե դեմքը փակված է դիմակով, նիքաբով կամ քողով։ Նաեւ, 80,9 տոկոս ճշգրտությամբ ալգորիթմը մեկ աչքի նկարով կարող է որոշել, թե մարդը ժպտում է օրինակ, թե ոչ։ Այս մասին հայտնում է TechXplore-ը։ Նեյրոցանցը փորձարկվել է 150 մարդու լուսանկարների վրա, որոնցից 41-ը տղամարդ են եղել, 109-ը՝ կին։ Տարիքը՝ 8-78 տարեկան։

Գիտնականները փորձարկումները կատարելու են նաեւ լուսանկարների ֆորմատն աստիճանաբար բարդացնելով, հասկանալու համար, թե ինչպիսին է նեյրոցանցի առավելագույն կարողությունը։ Այդ տեխնոլոգիան մասնագետները համարում են չափազանց հեռանկարային, քանի որ կարելի է կիրառել թե անվտանգության, թե կրթության թե բժշկության ոլորտներում։ Հնարավոր է, որ այն աշխատի նաեւ ցածր որակի նկարներով։