Samsung-ը ժամանակավորապես դադարեցրել է ծալովի սմարթֆոնների արտադրությունը

Samsung-ը ժամանակավորապես դադարեցրել է ծալովի սմարթֆոնների արտադրությունը

Samsung Electronics կորպորացիան ժամանակավորապես դադարեցրել է հարավկորեական Կումի քաղաքում գտնվող իր գործարանի աշխատանքը, որը զբաղվում էր ծալովի սմարթֆոնների արտադրությամբ։ Գործարանի փակման պատճառն այն է, որ աշխատակիցներից մեկն իրեն վատ է զգացել եւ նրա մոտ կասկածվել է կորոնավիրուս։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Աշխատակիցն ու նրա գործընկերները ուղարկվել են հատուկ բուժհաստատություն եւ այնտեղ կանցկացնեն առաջիկա երկու շաբաթը՝ կարանտինի ռեժիմում։ Նշենք, որ Samsung-ի սմարթֆոնների մեծ մասը հավաքվում են Վիետնամում եւ Հնդկաստանում եւ միայն ծալովի մոդելներն էին հավաքվում Կումիի գործարանում։