Իսլամաբադն ու Նյու-Դելլին պայմանավորվել են

Իսլամաբադն ու Նյու-Դելլին պայմանավորվել են մինչեւ մայիսի 18-ը երկարաձգել հրադադարը։ Այս մասին հայտնում է Samaa-ն, վկայակոչելով Պակիստանի ԱԳ նախարար Իսխակ Դարին։
Ուշագրավ է այն, որ կրակի դադարեցման ռեժիմը նախ երկարաձգվել է մինչեւ մայիսի 12-ը, ապա՝ 14-ը եւ ի վերջո՝ 18-ը։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու կողմերի բարձրաստիճան զինվորականների կողմից՝ տեղի ունեցած հեռախոսային բանակցությունների միջոցով։
Կարծիքներ