Կառավարությունն իր մեքենաներից երկուսը փոխանցեց ՊՊԾ-ին

Կառավարությունն իր մեքենաներից երկուսը փոխանցեց ՊՊԾ-ին

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում  ընդգրկված է մի հարց, որը գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին է։ Նախագիծը չզեկուցվող է, ներկայացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Նախագծի բովանդակությունից հասկացանք, որ խոսքը շարժական գույքի, մասնավորապես՝ երկու ավտոմեքենայի մասին է, որոնք այս պահին գտնվում են կառավարության հաշվեկշռում, բայց այս նախագծով փոխանցում են Պետական պահպանության ծառայության հաշվեկշռին։ 

«ՀՀ պետական պահպանության ծառայության բնականոն աշխատանքային ռեժիմն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է Վարչապետի աշխատակազմից հետ վերցնել և ՀՀ պետական պահպանության ծառայության հաշվեկշռին ամրացնել շարժական գույք»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Թե  ինչ մեքենաների մասին է խոսքը, նախագծում նշված չէ, միայն նշված են երկու մեքենաների պետհամարանիշները՝ 126 LL 50 և 189 LL 50, և դրանց սկզբնական ու վերջնական արժեքները։ Համապատասպանաբար առաջին մեքենայի սկբնական արժեքը եղել է 13 մլն դրամ, ապա դարձել է 3 մլն 355 հազար դրամ, իսկ մյուսինը սկզբում եղել է  23 մլն դրամ, ապա դարձել 8 մլն 492 հազար դրամ։

Դատելով մեքենաների արժեքից ու նրանից, թե այդ արժեքի ինչ մեքենաներ կան, առհասարակ, կառավարության բալանսում և որ մեքենաները կարող էին նպատակահարմար լինել ՊՊԾ-ում շահագործման համար, կարող ենք ենթադրել, որ առաջինը Hyundai Tucson մակնիշի քրոսովեր է, իսկ մյուսը՝ շատ ավելի բարձր դասի մեքենա, հավանաբար Toyota Prado ամենագնաց։