Հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան մի քանի րոպե տարբերությամբ երկու հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի մերձափնյա անվտանգության ծառայությունը։ Նախնական տեղեկությունների համաձայն, հրթիռտն ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական ջրերից դուրս։ Ճապոնիայի պաշտպանական գերատեսչությունը հաստատել է հրթիռների արձակման իսկությունն ու հավելել, որ այժմ իրականացնում է այդ միջադեպի հետ կապված տեղեկությունների հավաքագրմամբ եւ վերլուծությամբ։ Տոկիոն արդեն իսկ հայտարարել է, որ Փհենյանը դարձել է լուրջ սպառնալիք միջազգային հանրության եւ նաեւ՝ Ճապոնիայի համար։