Մի կտրոնի պատմություն

Մի կտրոնի պատմություն

Շիրակի մարզի Արփենի գյուղի համայնքապետարանը ֆեյսբուքյան էջում գրում է․

ՄԻ ԿՏՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
  Առաջին հայացքից սովորական և հերթական թվացող այս կտրոնի հեղինակը  Հովսեփ Ենգոյանն է։ Կարծում եմ՝ այս ուղղանկյուն սպիտակ թուղթը հայի կամքի, ապրելու և ապրեցնելու ձգտման, զինվորի մեջքին կանգնելու, հայրենիքին սատարելու վառ ապացույց է։
  89֊ամյա Հովսեփ Ենգոյանը՝ մեր Հովսեփ պապը, համագյուղացիս է, Շիրակի մարզի Արփենի գյուղի բնակիչ, ով իր երկար տարիների խնայողությունը՝ 1000000դրամը, նվիրաբերեց Համահայկական Հիմնադրամին՝ հանուն մեր պատմության փառավոր անցյալի, հանուն այսօրվա հաղթանակի և հանուն վաղվա լուսավոր ապագայի։
  Հովսեփ պապը գյուղի պատմության կենդանի վկայությունն է իր լավ և վատ հիշողություններով։
  Նավապետ, նկարիչ, բանաստեղծ, այգեգործ, մեղվաբույծ պապի տնակը՝ 《կապույտ դրախտը》, շրջապատված սեփական ձեռքերով տնկած մրգատու ծառերով, գտնվում է գյուղի սկզբնամասում։ Այստեղ կարելի է համտեսել Արփենիի անուշաբույր ծաղիկներից պատրաստված անուշահամ մեղր։
  Հովսեփ պապը տարիներ առաջ սեփական միջոցներով Արփենիում խաչքար տեղադրեց Եղեռնի զոհերի հիշատակին։
  Աշխատասեր, բարի, հյուրասեր, հյուրընկալ և հայրենասեր մեր պապը սեփական օրինակով ցույց է տալիս, որ հայրենիքը սիրում ու նրան ծառայում են անկախ տարիքից, տեղից և ժամանակից։
Եվ այս ազգին ուզում են հաղթե՞լ։ Վստահ եմ՝ #հաղթելու ենք։