Արցախից Տավուշի սահման մեկնելու համար կամավորական ջոկատ կազմելու գործընթաց է սկսվել

Արցախից Տավուշի սահման մեկնելու համար կամավորական ջոկատ կազմելու գործընթաց է սկսվել

Արցախից Տավուշի սահման մեկնելու կամավորական հերթական կարևոր նախաձեռնության մասին հայտարարում է արցախյան «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունը։  Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հրապարակելով հայտարարությունը, որում ասվում է․ 

«ՀՀ Տավուշի շրջանի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից սահմանի խախտումը դուրս է տրամաբանության շրջանակներից։ Սա հերթական սադրանքն է, որը կանխվեց հայոց բանակի կողմից։ «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունը նախաձեռնում է կամավորական ջոկատ կազմելու գործընթաց, որը դեպքերի զարգացման և անհրաժեշտության դեպքում կանգնելու է մեր եղբայրների կողքին։

 Աստված օգնական մեր զինվորներին և սպաներին»։