ՊՆ-ն հայտնում է զոհի մասին

ՊՆ-ն հայտնում է զոհի մասին

ՀՀ ՊՆ-ն հայտնում է․

«Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին: 

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին։

Հիշեցնենք, մենք ավելի վաղ գրել էինք, որ տեղեկություններ են տարածվում բանակում սպանության դեպքի մասին, սակայն ՊՆ-ն համառորեն լռում է։ Մեզ չէր հաջողվել կապ հաստատել ՊՆ խոսնակի հետ։