«Բարսելոնան» շուրջ կես միլիարդ եվրո կարող է կորցնել

«Բարսելոնան» շուրջ կես միլիարդ եվրո կարող է կորցնել

Ինչպես փոխանցում է Cadena Cope-ն, կատալոնական «Բարսելոնան» կորոնավիրուսի պատճառով կարող է կորցնել շուրջ կես միլիարդ եվրո։

Թեպետ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել է, որ ակումբի ղեկավարության կողմից ամեն ինչ արվում է ճգնաժամից դուրս գալ ֆինանսական նվազագույն կորուստներով, վերոնշյալ աղբյուրի տեղեկություններով, դա քիչ հավանական է։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում ստանում են 70 տոկոսով պակաս աշխատավարձ, որպեսզի ակումբը հնարավորինս քիչ պարտքեր կուտակի։