Զգայուն հարց է․ ՌԴ ԱԳՆ-ն՝ ադրբեջանցիների՝ ՀՀ վերադառնալու մասին

Ադրբեջանցի բնակչության վերադարձը Հայաստան պետք է դիտարկել կողմերի միջև երկխոսության մեջ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այս թեման, գիտեք, շատ զգայուն է։ Դա պետք է դիտարկել հենց կողմերի միջև երկխոսության մեջ երկու ժողովուրդների հաշտեցման համատեքստում։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի հիմքում ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերն են։
Այն նաև անդրադառնում է հումանիտար խնդիրներին։ Այսօրվա գլխավոր խնդիրը Երևանի և Բաքվի կողմից նշված համաձայնագրերի բոլոր դրույթների հետևողական կատարումն է»,- ասել է Զախարովան։
Կարծիքներ