ՆԱՏՕ-ն իրավունք չունի օգնել Թուրքիային Իդլիբում․ Սերգեյ Լավրով

ՆԱՏՕ-ն իրավունք չունի օգնել Թուրքիային Իդլիբում․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրադրությունը սիրիական Իդլիբում չի համապատասխանում ՆԱՏՕ-ի Կանոնադրության 5-րդ հոդվածի պայմաններին։ Խոսքը այն մասին է, թե որ դեպքերում դաշինքը կոլեկտիվ պաշտպանություն կարող է տրամադրել դաշնակիցներից մեկին։ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնի հետ բանակցություններից հետո, հանդես գալով մամուլի ասուլիսում, Լավրովը մասնավորապես ասել է, որ Իդլիբյան իրադրությունը հիմք չէ, որպեսզի դաշինքը խառնվի շրջանում Իդլիբում տեղի ունեցողին։ Նշենք, որ այսօր ՆԱՏՕ-ի արտակարգ նիստ էր տեղի ունեցել Թուրքիայի խնդրանքով։ Նիստից հետո, դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ իրենք ցավակցում են Թուրքիային, զինվորականների կորստի համար եւ լիակատար համերաշխություն հայտնում Անկարային։