Ինչու՞ էր Աննա Հակոբյանը լաց լինում․․․

Հետևեք մեզ նաև Տելեգրամում
 Ինչու՞ էր Աննա Հակոբյանը լաց լինում․․․

Երբ իշխանափոխության  օրերին «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանուել Մանուկյանը խոսում էր բեմից, հեղափոխական կոչեր անում, ոգևորում մարդկանց, ոտքի հանում, այն ժամանակ նա այսօրվա իշխանության համար Ապրիլյան քառօրյայի մասնակից էր։ Աննա Հակոբյանը նրա ելույթից հուզված լաց էր լինում, տեսանյութն էլ կա, թե տիկինն ինչպես է հուզված սրբում արցունքները։ 

․․․ Իսկ հիմա, երբ նույն Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որ Աննա Հակոբյանի արցունքներն իրական չէին, որ նրա արցունքները իշխանության գալու համար էին, նույն իշխանության քարոզչամեքենան ասում է, որ Մանուել Մանուկյանը Ապրիլյան քառօրյայի մասնակից չէ։ «․․․Այնքան մեծ ցավ եմ ապրում, որ այդ ազնվությունս , նվիրվածությունս շահագործվել է միայն մի բանի համար՝ իշխանության գալու»,- գրում է Մանուելը։ Իշխանության գալուց հետո, ինչպես երիտասարդն է գրում․ «ուսմանս վարձը չէի կարողանում վճարել և էջումս խնդրել էի հիմնադրամների տվյալներ ինձ ասեին, ես նամակ գրեցի տիկին Աննային․․․»
․․․Հետո ուրիշները օգնեցին ուսանողին։ Այդ պահից ի վեր Մանուելը դարձավ Ապրիլյան քառօրյային չմասնակցած անձ, խաբեբա․․․
Ահա թե ինչ է գրում Աննա Հակոբյանի մամլո խոսնակ Հասմիկ Հարությունյանը․
Hasmik Harutyunyan

Մանվել Մանուկյանի մասին կամ թարմացնենք մեր հիշողությունը
Մնացած հոդվածները՝ ստորև

Պաշտպանության նախարարությունը, Ապրիլյանին մասնակից բոլոր տղաները հայտարարում են, որ էս տղան Ապրիլյանի հետ կապ չունի, բայց մեկ է ինքը ներկայանում է Ապրիլյանի մասնակից ու ամեն տեղ շահարկում այդ չեղած փաստը.....Ափսոս, որ մեր բազմաթիվ գործընկերներ տրվում են այդ շահարկմանը :((((

Ու հին հոդվածներն է ներկայացնում։ Ներկայացնում է նաև այն հոդվածը, երբ նախկին Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ասուլիսում հայտարարել էր, որ Մանուել Մանուկյանը, որը ներկայացել էր ապրիլյան պատերազմի մասնակից, իրականում ապրիլյան պատերազմի մասնակից չէ: Վիգեն Սարգսյանն ասել է, որ նա զորամասում է մարտական հերթապահություն  իրականացրել, առաջնագծում չի եղել եւ մարտական գործողությունների չի մասնակցել:

Մնում է զարմանալ՝ եթե Վիգեն Սարգսյանը նման բան է ասել, դա ասել է նրա համար, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքին ելույթ ունեցող մարդիկ այն չեն , ինչ ներկայանում են։ Թատրոն էր։ Նման դեպք էլի էր արձանագրվել ։ Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկը։

Սա ի վնաս գործող իշխանության է և դա է պատճառը, որ մամլո խոսնակին զգուշացրել են, և նա գրելուց երկու ժամ հետո հեռացրեց նախանշած հոդվածի լինքը, թողնելով երկու այլ հոդված։

Ուզում եմ հասկանալ այդ թատրոնի իմաստը։ Ինչու՞ էր Աննա Հակոբյանը լաց լինում։ Եթե նա հավատացել է, որ այդ տղան Ապրիլյան քառօրյայի մասնակից է, ու հուզվել է նրա ելույթից,  իսկ հետո պարզվել է, որ իրենց խաբել է, ինչու՞ է իր մամլո խոսնակի միջոցով  հանդես գալիս այն ժամանակ, երբ «իրեն կպնում են»։