Մեկի վրա եռացրած ջուր են լցրել, մյուսին այնքան են ծեծել, որ խցում մահացել է. Թաթոյան

Մեկի վրա եռացրած ջուր են լցրել, մյուսին այնքան են ծեծել, որ խցում մահացել է. Թաթոյան

Արման Թաթոյանը շարունակում է ներկայացնել ՄԻՊ զեկույցը, որը վերաբերում է Ադրբեջանում հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն։ 

«Եղել են դեպքեր, երբ գերիներին շղթայված են պահել հատուկ ջեռուցիչ մարտկոցներին և այդպես էլ ենթարկելով բռնության, զրկել են սնունդից։Հատկապես դաժան են վերաբերվել այն զինծառայողների նկատմամբ, ովքեր մասնակցել են առաջին և 2016 թվականի արցախյան պատերազմին։ Խոշտանգումների միջոցով ստիպել են նման տեղեկություն ստանալ ու դրա հիման վրա նման վերաբերմունքի արժանացրել։Դեպքերից մեկում արդեն վերադարձած 20-ամյա զինծառայողին հագցրել են կանացի հագուստ, ենթարկել նվաստացման, դա ձայնագրել են, հետո ստիպել ադրբեջանական իշխանություններին գովերգող բառեր ասել։ Ընդ որում բոլոր խոշտանգումների դեպքում՝ առանց բացառության, զինվորները, հատուկ ծառայության աշխատողները ոգեշնչված են եղել, օգտագործել են բառեր, ինչ ադրբեջանական իշխանությունները՝ իրենց պաշտոնական քաղաքականության մեջ։Եղել են դեպքեր, երբ գերեվարված անձանց խոշտանգել են հանրության առաջ՝ քաղաքացիական անձինք ներգրավելով, օրինակ ասենք ՝ հիվանդանոցներում։ Երբ տարել են հանրային հիվանդանոց՝ բժշկական հետազոտության, հատուկ ծառայողը, կանգնած լինելով ռազմագերու կողքը, անցնող դառնողները՝ կլինեն դրանք պացիենտներ, բուժաշխատողներ, թքել են ռազմագերու վրա, ծեծել են, բռնություն գործադրել, նվաստացրել, ծաղրել։ Նույնիսկ եղել է դեպք, երբ նույն սենյակում պառկած լինելով՝ կողքը լինելով ադրբեջանցի զինծառայող, նա էլ իր հերթին նորից նվաստացրել է զինծառայողներին»,- ասաց Թաթոյանը։

«Դեպք է եղել, երբ մարդու վրա եռացող ջուր կամ թեյ են լցրել ,այրվածքներ են առաջացրել, դրանից հետո ծեծի են ենթարկվել ու քայլել չի կարողացել 21 օրից ավելի։ Դրանից հետո միայն օգնություն է ստացել։
Խոշտանգումները ուղեկցվել են հայհոյանքներով, ծաղրանքով, արժանապատվությունը նվաստացնելով։ Եղել է անգամ դեպք, որ չեն թողել դուրս գալ խցից՝ զուգարան գնալու կամ լվացվելու համար»,  - ասաց Արման Թաթոյանը։

«Եղել են դեպքեր, երբ գերվարված հայ կնոջը տեղափոխել են, 6 ժամից ավելի զրկելով սննդից, ջրից, ճանապարհին ծեծի են ենթարկել, եղել են դեպքեր, երբ ընտանիքի անդամների են գերեվարել, բայց չեն ասել ընտանիքի մյուս անդամի գտնվելու վայրը՝ դրանով ավելի մեծ հոգեկան տառապանք պատճառելով գերիներին։Մի դեպքում գերեվարել են դստերը և հորը, մեկ այլ դեպքում տղային և հորը, դեպքերից մեկով մտել են տուն, գերեվարել են բնակիչների՝ զրկելով սննդից ու ջրից, ճանապարհին ծեծի ենթարկելով, նվաստացնելով, ծաղրելով ազգային պատկանելությունը: Գերեվարված անձն անընդհատ խնդրել է տեղեկություն՝ հոր ճակատագրի մասին և միայն հոգեբանն է տեղեկացրել, որ հայրը մահացել է: Մեզ մի տարեց մարդ տեղեկացրեց, որ եղել են դեպքեր, երբ մեկ գերեվարված քաղաքացիական անձի ծեծի են ենթարկել և խոշտանգել այնքան, որ այդ մարդը խցում մահացել է»,- հավելեց Թաթոյանը։