«Ռադիոլուր»-ի պատասխանը․ Բաքուն փոխարինել են Ստեփանակերտով
Նախօրեին Հանրային ռադիոյի աշխատակից Ալիսա Գևորգյանը լուսանկարներ էր հրապարակել, որ Հանրային ռադիոյում Բաքվի ու Անկարայի ժամանակը ցույց տվող ժամացույցներ են կախվել։
Այսօր Ալիսա Գևորգյանն այլ լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է, որ «Բաքու» գրությունը ծածկված է «Ստեփանակերտ» գրությամբ։ Բայց այնուամենայնիվ` Անկարայի ժամանակը պահպանվել է:
Գևորգյանը գրել է. ««Ռադիոլուր»-ի պատասխանը»։
Կարծիքներ