Ձյուդոյի առաջնությունում մրցանակային տեղ զբաղեցրած յուրաքանչյուր մարզիկ կստանա դրամական պարգև

Ձյուդոյի առաջնությունում մրցանակային տեղ զբաղեցրած յուրաքանչյուր մարզիկ կստանա դրամական պարգև

Երեկ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ձյուդոյի` պատանիների Հայաստանի առաջնությանն ընդառաջ` տրվեց Կոտայքի մարզ Ձյուդոյի ֆեդերացիայի ուսումնամարզական հավաքների մեկնարկը: Կոտայքի մարզի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Օհանյանը ողջունեց պատանի մարզիկներին և տեղեկացրեց, որ մրցանակային տեղ զբաղեցրած յուրաքանչյուր մարզիկ ստանալու է դրամական պարգև:

«Բացի այդ, առաջին տեղը զբաղեցնող մարզիկը, այսինքն` Հայաստանի չեմպիոնը պատանիների մեջ, մեկ տարվա ընթացքում ամեն ամիս ստանալու է մարզական թոշակ` իր մարզիչն էլ հետը»,-ասաց ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Օհանյանը:

 

Նշենք, որ Հ. Օհանյանը վերջերս է ընտրվել Կոտայքի մարզի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ, իսկ անցյալ տարի Պորտուգալիայում կայացած ձյուդոյի վետերանների աշխարհի առաջնությանը նա նվաճել էր բրոնզե մեդալ` զբաղեցնելով երրորդ տեղը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ մտադիր է նոր զարկ հաղորդել մարզում սպորտի զարգացմանը և ամեն ինչ անելու է, որ Կոտայքի մարզի պատանի ձյուդոյիստները հաջողություններ գրանցեն նաև Հայաստանի սահմաններից դուրս:

Մանրամասները՝ տեսանյութում