Օրենսդրական նոր փոփոխություններ՝ կորոնավիրուսով պայմանավորված

Օրենսդրական նոր փոփոխություններ՝ կորոնավիրուսով պայմանավորված

Տեղեկություն էինք ստացել, որ վաղը ժամը 11-ին հրավիրված է Ազգային ժողովի արտահերթ նիստ։ ԼՀԿ-ից հայտնեցին, որ իրենց ասվել է, որ պատրաստ լինեն՝ երկուշաբթի արտահերթ նիստի, բայց դեռեւս ժամ, օրակարգ չեն ասել։ Եւ չնայած Արտակարգ դրության ժամկետի ավարտը ապրիլի 16-ն է, հասկանալի չէր, թե ինչ հարց են քննարկելու խորհրդարանում՝ նման հրատապ ռեժիմով։ Մեզ ասացին, որ հնարավոր է ինչ որ վարկային համաձայնագիր է քննարկվելու։ Սակայն քիչ առաջ ստացանք պարետատան հաղորդագրությունը, որտեղ նշված է, որ Մարտի 29-ի ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում:

Ըստ հաղորդագրության․«Տիգրան Ավինյանը ասել է. «Այսօր քննարկելու ենք բոլոր այն գործընթացները, որոնք տեղի են ունենում ՀՎԿԱԿ-ում, ինչպես նաև այն գործընթացները, որոնք նախաձեռնել է կառավարությունը: Մենք պետք է հստակ համակարգենք բոլոր գործողությունները և ընդհանուր մեկ միասնական նպատակի ծառայեցնենք: Իսկ այդ նպատակն արդյունավետ կանխարգելման ու մեկուսացման աշխատանքների իրականացումն է: Ուզում եմ տեղեկացնել, որ վաղը Ազգային ժողովում քննարկվելու է մի օրենսդրական փաթեթ, որը մեզ  թույլ է տալու օնլայն ռեժիմով և ավելի արդյունավետ ստանալ տեղեկություն այն անձանց շփման շրջանակի վերաբերյալ, որոնց մոտ արդեն իսկ հաստատված է կորոնավիրուսի վարակը»: