Զելենսկին խոստովանում է՝ Պուտինին հաջողվել է ազդել Թրամփի մարդկանց վրա

Ռուսաստանին հաջողվել է ազդել Սպիտակ տան թիմի որոշ մարդկանց վրա, ամերիկյան Time պարբերականին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի ղեկավարը, մասնավորապես, մեկնաբանել է Կուրսկի մարզից Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը, նշելով, որ դա կապված չէ ԱՄՆ ռազմական օգնության դադարեցման հետ։
«Դա կապված չէ: Ինձ սխալ մի հասկացեք: Մարտական կարգավիճակը միշտ կախված է նրանից, թե արդյո՞ք գործընկերները աջակցում են ձեզ: Բայց ես չէի ասի, որ (օգնության սառեցումը,- խմբ.) ազդել է Կուրսկի մարզում գործողության վրա», - մեջբերում է հրատարակությունը Զելենսկու խոսքերը։
Նա հերթական անգամ հերքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այն պնդումը, թե Կուրսկում հազարավոր ուկրաինացի զինվորականներ շրջապատված են՝ այն անվանելով «սուտ»։
Սակայն նա կարծում է, որ ռուսական նման ապատեղեկատվությունն ազդել է ԱՄՆ պաշտոնյաների վրա։
Կարծիքներ