Զգուշացեք կենսակույտերից

Զգուշացեք կենսակույտերից

Մտքովս երբեք չի անցել, որ մի գեղեցիկ օր կանդրադառնամ 88 ուսապարկի (րյուգզագ) եւ ԲԴԽ նախագահի վեճին: Բայց դա անխուսափելի դարձավ, երբ իմացա, որ վեճը վերաբերում է կյանքիս կտոր, հոգուս հատոր վարչապետի առողջությանը: Ո՞նց թե՝ պլանավորել եւ նույնիսկ կոչ են արել նրան «վերացնել»: Էն էլ ով՝ ԲԴԽ նախագահը… Էն էլ ում հետ՝ Արթուր Վանեցյանի: Հուզմունքս, սակայն, շատ արագ փարատվեց, երբ վեճին խառնվեց 89-րդ րյուգզագը՝ Արման Բաբաջանյանը:

Հենց նա սկսեց սադրիչ հարցեր տալ ԲԴԽ նախագահ պարոն Վարդազարյանին, մտածեցի, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, եւ վարչապետի կյանքին վտանգ սպառնում է ոչ թե ԲԴԽ-ից, այլ հենց իրենից՝ Արման Բաբաջանյանից: Եվ ես կրկին աչքի անցկացրի սույն րյուգզագի կարճ կենսագրությունը, նրա մասին նախապատերազմական, պատերազմական եւ հետպատերազմական օրերի բացահայտումները, ինչպես նաեւ նրա մասով 2018թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների ցնցող արդյունքները, որոշեցի մի երկու տող գրել պատմության համար, որպեսզի, եթե, բան է՝ Նիկոլին խփեն, ԱԱԾ-ն իմանա` որտեղ փնտրի այդ ոճրագործության կազմակերպչին կամ կազմակերպիչներին:

Չէ, դուք մի հատ պատկերացրեք, թե ով է այդ Արման Բաբաջանյանը: Շատ արագ ներկայացնեմ՝ չկայացած սարկավագ, որ, կեղծելով Մայր Աթոռի կնիքն ու ստորագրությունը, մտել է դյուրահավատ ընկերոջ ընտանիք, այդ ճանապարհով խուսափել զինվորական ծառայությունից: Քոչարյանի ժամանակ բռնվել, ապա սեփական մորը ներքաշել է իր գործի մեջ՝ մեղքը նրա վրա բարդել, դատապարտվել ազատազրկման: Սերժի օրոք ազատվել է բանտից, շատ արագ հարստացել, Նիկոլի օրոք դարձել պատգամավոր, Վանեցյանի ձեռամբ բացահայտվել որպես ադրբեջանական խողովակաշարերի գծով ինչ-որ օտարերկրյա կազմակերպության գործակալ, հուլիսյան սրացումների օրերին հայտնի դարձել որպես այդ խողովակաշարերի ջերմեռանդ պաշտպան, թքել-մրել Հայոց բանակի գործողությունները, իսկ հետո գովաբանել նոյեմբերի 10-ի կապիտուլյացիան:

Պատկերացրի՞ք: Եվ այդ երեւույթը Փաշինյանի անվտանգության գծով թիվ մեկ ուսապարկ Անդրանիկ Քոչարյանի հրամանատարությամբ մի այնպիսի վայնասուն էր դրել Բաղրամյանով մեկ, որ վարչապետի արարողակարգը ստիպված եղավ դիպուկահարներով փակել ԱԺ օդը:
Թերթերը գրեցին, թե այդ աղմուկի պատճառը Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ նախագահ դարձնելու թավշյա ընկերների ջերմ ցանկությունն էր, բայց ես համամիտ չեմ, որովհետեւ որեւէ երկրի վարչապետի կամ նախագահի դեմ «ծրագրված սպանություն» ձեւակերպումը բոլորովին այլ օպերա է: Այդպես «սպանել» ցանկացել են շատերին՝ Շեւարդնաձեին, Սահակաշվիլուն, Յանուկովիչին, Ասադին, Էրդողանին… Աշխարհում ինչն է շատ՝ ձախողված ղեկավարը: Դա նրանց վերջին ճիգն է՝ հանրության մեջ իրենց հանդեպ խղճահարություն առաջացնելու ուղղությամբ:

Դիցուք՝ Նիկոլի պարագայում արդյունավետ կլինի դա, թե ոչ, չեմ կարող ասել, բայց որ դա կազմակերպվեց սարսափելի փնթի ու ոչ պրոֆեսիոնալ ձեւով, միանշանակ է: Իսկ ի՞նչ էիք սպասում, երբ այդ գործի հրամանատարներն էին Հոկտեմբերի 27-ի գործը տապալած Գագիկ Ջհանգիրյանը եւ Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի թիվ 1 մանիպուլյանտ Քոչարյան Անդոն: Եվ ո՞վ էր նրանց ձայնակցում… Այո, Բաբաջանյան Արմանը՝ Նիկոլի րյուգզագներին խառնված:

Իսկ ինչու եմ համոզված, որ Նիկոլին խփողների մեջ Բաբաջանյան Արմանն առաջիններից մեկն է, եթե ոչ առաջինը: Ես դա հասկացա նրա հիստերիկ շարժումներից, երբ փորձում էր իբր հարց տալ ԲԴԽ նախագահին: Վարդազարյանը Վարդազարյան չէր, որ բռներ ու տեղում լուծեր Բաբաջանյան Արմանի հարցը, այն է՝ կարգի հրավիրեր նրան, որպեսզի նա ԱԺ-ն սատանի, այսինքն՝ Նիկոլի մայլա չանվանի: Թե բա՝ եկել ես սատանի մայլեն՝ քյանդրբազություն ես անում… Արժե՞ր, արդյոք, մարդատեղ դնել պատգամավորի կրծքանշանով այդ բիոկույտին ու ասել, թե դատավորների էթիկայի մասին կետը քեզ խանգարում է համարժեք պատասխան տալ: Ափսոս, ես պետք է լինեի Վարդազարյանի տեղում, որ հենց այդ բիոկույտը արտաբերեր «ղալաթ ես արել» արտահայտությունը, հին ու բարի ժամանակների նման բերնին գայի՝ «չաթլախ»:

Ես նույնիսկ կասեի՝ այ «չաթլախներ», դուք իսկապե՞ս կարծում եք, որ միայն Նիկոլ Փաշինյանն է այս բոլոր թշվառությունների պատճառը եւ միայնակ է պատասխան տալու ամեն ինչի համար: Սխալվում եք: Ու չփորձեք նրա «սպանության» մասին հեքիաթով խղճահարություն փնտրել նաեւ ձեզ համար:

Իսկ ո՞վ է ամենաշատը վախենում Փաշինյանի հրաժարականից կամ իշխանությունից նրա հեռանալուց: Միանգամից ասեմ՝ Արման Բաբաջանյանն ու «Իմ քայլին» շիթիլված տարատեսակ կենսակույտերը, որոնք շարքային սպեկուլյանտից քաղաքական մանիպուլյանտ են դարձել վերջին տարիներին եւ իրենց համար որեւէ ապագա չեն տեսնում Փաշինյանից հետո: Հասկանալի է, չէ՞, որ Փաշինյանը չի կարողանալու իր հեռացող ավտոբուսում տեղավորել բոլորին: Առաջին հերթին նա իր հետ կտանի մտերիմ քայլարածներին, իսկ արմանբաբաջանյանների վրա էլ թքած ունի: Կա, չէ՞, այդպիսի հասկացություն՝ թքած ունենալու նուրբ արվեստը: Հիմա այդ պահն է մոտենում, իսկ բիոկույտերը մնացել են որբ: Այնպես որ, սրտիս կտոր, կյանքիս հատոր Նիկոլ, «սնայպերներիդ» ասա՝ ուրիշ կողմ նշան բռնեն ու զգոն լինեն, երբ անցնելիս կլինես բիոկույտերիդ միջով:

ՀԳ. Քիչ էր մնում մոռանայի ասել, թե ում րյուգզագն է Արման Բաբաջանյանը: Չեք հավատա: Էդմոն Մարուքյանի: Ասեք՝ ով է ԱԺ բերել տվյալ րյուգզագը, ասեմ՝ ում րյուգզագն է դա: