Գերմանական իշխող կոալիցիայում կարող է ճգնաժամ առաջանալ

Գերմանական իշխող կոալիցիայում կարող է ճգնաժամ առաջանալ

Գերմանիայում իշխող կոալիցիայի գործընկերներից մեկի՝ «Ազատ դեմոկրատական կուսակցությունը» ներկայացնող նախարարները դուրս են գալիս կոալիցիայից։ Այս մասին հայտարարել է Բունդեսթագում «Ազատ դեմոկրատական կուսակցության» ֆրակցիայի ղեկավար Քրիստիան Դյուրը։ Նա նշել է, որ բոլորով միասին են ցանկացել հրաժարականի դիմում ներկայացնել նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերին։ Այսպիսով, «Ազատ դեմոկրատական կուսակցության» այս քայլով վերջ է դրվում իշխող կոալիցիային։

Դյուրն ասել է, որ ներկա կոալիցիայի պայմաններում հնարավոր չէ դրական շրջադարձ ապահովել գերմանական տնտեսության համար եւ դաշնային կանցլերի ներկայացրած առաջարկները նույնիսկ հեռավոր կերպով չեն կարող նպաստել, որպեսզի գերմանական տնտեսությանը խթանեն առաջ գնալու։ Նա հավելել է, որ երկրի զարգացման հարցում ներկայումս որոշում պետք է կայացնեն քաղաքացիները որպես ընտրողներ։ Քրիստիան Դյուրը նաեւ հավելել է, որ Բունդեսթագում կշարունակեն կառուցողական գիծ վարել ընտրական շրջանում։

Կառավարությունում այս կուսակցությունն ուներ չորս նախարարական պորտֆել։ Նրան էին տրվել Ֆինանսների, Արդարադատության, Կրթության եւ գիտական հետազոտությունների, ինչպես նաեւ՝ Տրանսպորտի նախարարների պորտֆելները։ Հաջորդ տարվա մարտին ամենայն հավանականությամբ Գերմանիայում տեղի կունենան արտահերթ ընտրություններ եւ կձեւավորվի նոր կառավարություն։