Ֆրանսիան, Գերմանիան և նույնիսկ Ճապոնիան ավելի հայամետ են, քան ՀՀ իշխանությունները
Ես ոչ մի կերպ չեմ հասկանում, թե՞ ում ջրաղացին է ջուր լցնում Նիկոլ Փաշինյանը։ Թուրք-Ադրբեջանական ոսոխը, յաթաղանը հանած, իր 60 հազարանոց ենիչերնե¬րով, ծանր ռազմական տեխնիկայով, ԱԹՍ-ով, 1915թ․ սցենարն է իրականացնում, դուրս են եկել Արցախի հյուծված սովամահ ժողովրդի դեմ, Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ի հերթական նիստում «Արցախի ժողովրդի հումանիտար աղետի» խնդիրն է դնում, իսկ մեր երկրի անճար, թուլակամ, իմպոտենտ քաղաքականապես տգետ ղեկավարը 21․09․2023թ․ իր ուղերձում Արցախի ողբերգական, գենոցիդալ իրա¬դար¬ձությունները մեղմացնում ու փափկացնում է այն մակարդակի, որ նույնիսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն է հիացմունքով նրան ցիտում ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի ամբիոնից, ասելով, որ «ՀՀ Վարչապետն է այսօր իր հայտարարության մեջ նշել, որ Արցախում առկա է կայուն ու անվտանգ ռեժիմ»։
Դրության կոմիզմ է, թե տրագեդիա, բայց Բայրամովի այս դիպուկ մեջբե¬րումը հիմնովի քանդեց մեր ներկայացրած բոլոր ռեալ, իրականությանը համապա¬տաս-խանող փաստացի հիմնավորումները։
Միայն թշնամին կարող էր այս արյունարբու թոհ ու բոհի իրադարձությունների մեջ նմանօրինակ մեկնաբանություններով հանդես գար, ինչպես դա արեց ՀՀ վարչապետը։ Ահա նրա բառացի խոսքերը, Արցախում իրականացվող գենոցիդալ պրո¬ցես¬ների նկատմամբ, որով նա իր կարճ խելքով լցնում էր ՀՀ-ում առկա ինֆորմացիոն վա¬կուումը.
«Հրադադարի համաձայնությունից հետո, Ադրբեջանը լիովին պահպանում է հրա¬¬դադարի ռեժիմը և այս դրությամբ կա միայն կոմունիկացիայի դժվարություններ։ Ուզում եմ շեշտել, որ ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է և ինֆորմացիոն դաշ¬տում պտտվող զանգվածային զոհերի մասին ինֆորմացիան ճիշտ չէ»։
Եթե ես նախորոք չհիշատակեի, որ այս խոսքերի հեղինակը Ն. Փաշինյանն է, ապա ցան¬կացած առողջ մտածող իրազեկ մարդ կասեր, որ սա Ալիևի մեկնաբանությունն է։ Եվ ի զարմանս համակարգային մտածող զանկացած մարդու, հայ ժողովուրդն իր ճա¬կատագիրը վստահել է այսպիսի դեգրադացված ուղեղով մարդկանց։ Ողբամ զքեզ հայ ժողովուրդ։
Ֆրանսիան, Գերմանիան և նույնիսկ Ճապոնիան ավելի հայամետ են, քան ՀՀ իշխանությունները։
Հրայր Խառատյան
Տեխնիկական գիտ․ թեկնածու
Մոսկվա
Կարծիքներ