Ռուսաստանը, Իրանն ու Հայաստանը կարող են նոր իրողություն ստեղծել Անդրկովկասում. Արթուր Ասատրյան

Ռուսաստանը, Իրանն ու Հայաստանը կարող են նոր իրողություն ստեղծել Անդրկովկասում. Արթուր Ասատրյան

Անդրկովկասում Իրանի և Հայաստանի մասնակցությամբ տնտեսական ինտեգրացիոն դաշինքի ստեղծման նախագիծը Ռուսաստանի համար արդիական է մի շարք պատճառներով։ Ռուսաստանը, Իրանն ու Հայաստանը եռակողմ տնտեսական փոխգործակցության ուժգնացմամբ կարող են համագործակցության և անվտանգության տարածք ստեղծել Անդրկովկասում։ Այդ մասին հայտարարեց Եվրասիական գործարար ակումբի նախագահ Արթուր Ասատրյանը՝ մեկնաբանելով «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքին և Անդրկովկասում Իրանի ու Ռուսաստանի մասնակցությամբ այլ նախագծերին Հայաստանի անդամակցության հնարավորությունը։ Նրա կարծիքով՝ Մոսկվայի, Թեհրանի ու Երևանի համագործակցության ինտենսիվացման կարևորությունը համապատասխանում է տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին և հեռանկարում կարող է տարածաշրջանի բոլոր երկրների միջև ստեղծել վստահության և համագործակցության մթնոլորտ։ «Չնայած Իրանի նկատմամբ երկարաժամկետ պատժամիջոցների ռեժիմին, այս երկիրն իրեն դրսևորել է որպես գործուն տնտեսական խաղացող։ ԵԱՏՄ-ում դիտորդ հանդիսացող Թեհրանը ցույց տվեց, որ կարող է արդյունավետ աշխատել ինտեգրացիոն նախագծերի իրագործման ուղղությամբ։ Ներկայումս նախապատրաստվում է նոր համաձայնագրի ստորագրում Իրանի և ԵԱՏՄ-ի միջև», - հայտնեց Ասատրյանը։

Անդրկովկասում Իրանի և Հայաստանի մասնակցությամբ տնտեսական ինտեգրացիոն դաշինքի ստեղծման նախագիծը Ռուսաստանի համար արդիական է մի շարք պատճառներով։ Առաջին հերթին, սա կարևոր փորձ է ստեղծել կայունության իսկական տարածք և չեզոքացնել շատ պոտենցիալ ռիսկեր ու սպառնալիքներ։ Երկրորդը, եռակողմ տնտեսական միության ստեղծումը նոր շարժ կհաղորդի երեք երկրների տնտեսական և սոցիալական համագործակցությանը։ Հայաստանի համար նման տնտեսական ձևաչափը փրկարար օղակ կդառնա Երևանի նկատմամբ վերաճող տուրբուլենտության ֆոնին։

Իրանի ու Ռուսաստանի հետ Հայաստանի տնտեսական համագործակցության ակտիվացումը կարող է սկիզբ դառնալ տարածաշրջանային քաղաքականության մեջ Երևանի տնտեսաքաղաքական մասնակցության ընդլայնման համար։ Մասնավորապես, եռակողմ համագործակցության նման ձևաչափում Երևանը իրանական և ռուսական կապիտալի համար կդառնա ձգողականության էլ ավելի նշանակալից կենտրոն։ Եվ չնայած միջազգային քաղաքական կոնյուկտուրայի, Երևանի նման տնտեսական դիրքավորումը խնդիրներ չի ստեղծի գլոբալ ուժային կենտրոնների համար։ Այսպիսով, նույնիսկ հեռանկարում Հայաստանը կրկին կարող է դառնալ գլոբալ համաշխարհային դերակատարների հարաբերությունների կարգավորման տարածք։ «Ազատ առևտրի եռակողմ գոտու ստեղծման շրջանակներում կարևոր է շեշտը դնել փոքր ու միջին ձեռնարկատիրության ակտիվացման վրա։ Ոչ միայն խոշոր կապիտալն է ինտեգրացիոն մասնակիցների կարևոր մասնակից, այլև փոքր ու միջին բիզնեսի հատվածի ներկայացուցիչները եռակողմ ազատ տնտեսական գոտու անդամ երկրների տնտեսություններում պետք է իրենց դիրքերը ամրապնդելու հնարավորություն ստանան», - եզրափակեց Արթուր Ասատրյանը։