Հայկական կողմը պատրաստ է ստորագրել իր պատրաստած տեքստը․ Փաշինյան

Հայկական կողմը պատրաստ է ստորագրել իր պատրաստած տեքստը․ Փաշինյան

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 2-ի հանդիպման ժամանակ պետք է առարկայական քննարկում սկսեն խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ, Հանրայինի եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մինչ այս պահը երբևէ սեղանին տեքստ չի եղել, որը պետք է կա՛մ ստորագրենք, կա՛մ ոչ։ Առարկայական տեքստ եղել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, և դա էլ մենք ենք պատրաստել», - ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե հայկական կողմը պատրաստ է ստոորագրել իր պատրաստած տեքստը.
«Ցավոք, Ադրբեջանը պատրաստ չէ դա ստորագրել»։