ԱԺ ծեծկռտուքի դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է 

ԱԺ ծեծկռտուքի դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է 

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործի հարուցումը  մերժելու մասին: Ի պատասխան մեր հարցի՝ այս մասին  տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

 Հիշեցնենք, որ մայիսի 8-ին  ԱԺ-ում իշխող խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի միջև ծեծկռտուք էր տեղի ունեցել, որին խառնվել էին նաև այլ պատգամավորներ։