Հանդիպել են Արամ Ա-ն եւ Լիբանանում ՌԴ դեսպանը

Հանդիպել են Արամ Ա-ն եւ Լիբանանում ՌԴ դեսպանը

Այսօր՝ մայիսի 13-ին, Մեծի Տանն Կիլիկիո Աթոռի Անթիլյասի մայրավանքում Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Լիբանանում Ռուսաստանի դեսպան ՆԳ Ալեքսանդր Ռուդակովին։ Ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես Ուկրաինական պատերազմին առնչվող հարցեր, այնպես էլ այդ պատերազմի՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցությանը։ Արամ Ա-ն ներկայացրել է իր տեսակետը նշված հարցերի առնչությամբ։

Դեսպան Ռուդակովն էլ ներկայացրել է Ուկրաինական խնդրի հետ կապված Ռուսաստանի դիրքորոշումը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման առնչությամբ Ռուսաստանի ներդրած ջանքերը։ Հանդիպման ընթացքում դեսպան Ռուդակովը կարճ հանդիպում է ունեցել ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեիեւ Լիբանանի խորհրդարանում Հայկական պատգամավորական խմբի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունիի միջեւ։ Արծարծվել են հիմնականում Լիբանանում առաջիկայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերը։ Այսօր Արամ Ա-ն հանդիպել է նաեւ Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանին հուզող մի շարք հարցերի։