Բելառուսում արժանապատությունը հաղթեց վախին. Իլյա Յաշին. Մաս 2-րդ
Ռուս ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների, եւ դրան հետեւած բողոքի ցույցերի վերաբերյալ։ Նա մի շարք դիտարկումներ է կատարել, որոնք ներկայացնում ենք ստորեւ․
4․ Շատերը Մինսկի երեկվա դեպքերը համեմատում են կիեւյան Մայդանի հետ, փորձելով գտնել այն սխալները, որոնք արել են բողոքի ցույցերի մասնակիցները։ Սակայն նման համեմատությունները բացարձակապես տեղին չեն
4․1․ Ուկրաինան 2013 թվականին ուներ հզոր ընդդիմություն, որը ինտեգրված էր քաղաքական համակարգի մեջ եւ ի զորու էր միանգամից վերցնել իշխանություն։ Ընդդիմադիր կուսակցությունները լայնորեն ներկայացված էին պառլամենտում։ Ցուցարարների կողմից էին բազմաթիվ խոշոր գործարարներ, ներառյալ Պետրո Պորոշենկոն։ Մայրաքաղաքային վարչակազմը, համեմատաբար լոյալ էր ընդդիմության հանդեպ եւ չկար խնդիր բողոքի ցույցերի համաձայնեցման հետ կապված։
4,2․ Բելառուսում վերջին քառորդ դարի ընթացքում քաղաքականությունը վերածվել էր գոյապայքարի թատերաբեմի։ Իննսունականների վերջին անհետ կորան Յուրի Զախարենկոն եւ Վիկտոր Գոնչարը, ովքեր հավակնում էին նախագահի պաշտոնին։ Ուժայիններից մեկը, ով հետագայում հեռացել էր Եվրոպա, խոստովանել է, որ նրանք առեւանգվել եւ սպանվել են Լուկաշենկոյի հրամանով։ Ընդդիմադիր կուսակցությունները արգելված են, լրատվամիջոցների խմբագրությունները՝ ավերված։ Քաղաքական գործիչները, ակտիվիստները, լրագրողները կամ բանտարկված են, կամ էլ հեռացել են երկրից։ Լուկաշենկոն հետեւողականորեն ստեղծել է հզոր ռեպրեսիվ համակարգ։
4․3․ Ընդդիմադիր երեք թեկնածուներից եւ ոչ մեկին Լուկաշենկոն թույլ չտվեց, որ մասնակցեն ընտրություններին․ Բաբարիկոն եւ Տիխանովսկին բանտում են, Ցեպկալոն հասցրեց հեռանալ։ Գրանցվել էր միայն Տիխանովսկու կինը, այն էլ թերեւս զուտ կատակի համար։ Ընդդիմությունը նրան հուսահատության դուռն է հասցրել, իսկ իշխանությունը նրան լուրջ չէր ընդունում։
5․Տիխանովսկայայի մասին կարելի է խոսել առանձին։ Լուկաշենկոն իզուր նրան թերագնահատում է։ Սվետլանան ցույց տվեց խիզախության եւ տոկունության փայլուն օրինակ։ Հանրային գործչի փորձ բացարձակապես չունենալով, տնային տնտեսուհի Սվետլանա Տիխանովսկայան կարողանում էր բազմահազարանոց ցույցեր հավաքել, ճիշտ բառեր ասել եւ անհրաժեշտ տոնայնություն ապահովել։
- Սվետլանա, դեռ երկար ենք այս ամենին համբերելու
- Եթե համբերենք, ապա՝ երկար։
Ինչ որ մեկը հիմա նրան քննադատում է այն բանի համար, որ նա երեկ հատուկ ջոկատայինների փամփուշտների տակ չէր, առաջին շարքում։ Սվետլանան ակամայից է դարձել քաղաքական գործիչ։ Պետք է նրան թողնել հանգիստ։ Նա չի ձգտում իշխանության եւ արել է ամեն բան, որ իր ուժերը թույլ են տալիս։ Մի մոռացեք, որ նրա ամուսինը պատանդ է եւ ճաղերի հետեւում է նստած։ Պետք է հասկանալ, թե ինչպիսի երկաթյա կամք պետք է ունենալ, որպեսզի այս ողջ ճանապարհը հնարավոր լինի անցնել։
Կարծիքներ