Կրկին ծակում են Հանրապետության հրապարակի շենքերը (տեսանյութ)

Կրկին ծակում են Հանրապետության հրապարակի շենքերը (տեսանյութ)

Ամանօրյա տոնական լուսավորությունը «ծանր է նստում» Երեւանի վրա: Այսօրվանից սկսել են Հանրապետության հրապարակի պատմամշակութային արժեք հանդիսացող շենքերը կրկին ծակելու աշխատանքները: Մի քանի օրվա «տաշի-տմբլի» համար, երբ անցած տարվանից որոշեցին ծակել Հանրապետության հրապարակում ճարտարապետներ Ալեքսանդր Թամանյանի եւ Մարկ Գրիգորյանի նախագծած ու կառուցած շենքերը՝ մշակութային գործիչները վանդալիզմ ու տգիտություն որակեցին պատերը ծակելու միջոցով հրապարակը տոնական տեսքի բերելու գործընթացը։ Ինչպես տեսնում եք՝ Երեւանի քաղաքապետարանն ու ԿԳՄՍ նախարարությունը ոչ մի վատ բան չի տեսնում պատմամշակութային արժեք հանդիսացող շենքերը ծակելու մեջ:

«Հրապարակն» ավելի վաղ գրել էր, որ քաղաքապետարանը Երեւանի ամանորյա ձեւավորման համար ծառայություն է գնել՝ այս տարի եւս մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումը կատարվել է «Սինեմարտ» ՍՊԸ-ից, եւ այս ընկերությանը նոյեմբերի 7-ին փոխանցվել է 202 մլն 406 հազար դրամ՝ մոտ 505 հազար դոլար։ Պայմանագրից տեղեկանում ենք, որ սրանք միայն տոնական լուսավորության հետ կապված ծախսերն են՝ արդեն իսկ առկա լուսավորության սարքերի դուրսբերում, լվացում, չորացում, տեղադրում եւ այլն։

Մանրամասն՝ տեսանյութում