ԱՄՆ դաշնակից, ՆԱՏՕ-ի ոչ անդամ. ի՞նչ է առաջարկում «Ազգային ժողովրդավարական բևեռը»

 ԱՄՆ դաշնակից, ՆԱՏՕ-ի ոչ անդամ. ի՞նչ է առաջարկում «Ազգային ժողովրդավարական բևեռը»

Հայաստանը կարող է ընտրություն ունենալ նաեւ արտաքին քաղաքական կյանքում։ Մեզ անընդհատ փորձում են ներկայացնել, թե եթե ոչ Ռուսաստան, ապա ուրեմն Թուրքիա։ Ոչ, կան այլ տարբերակներ։ Այս մասին քիչ առաջ Մատենադարանի մոտ ընթացող «Ազգային ժողովրդավարական բևեռի» հավաքի ժամանակ իր ելույթում ասաց քաղաքագետ Արա Պապյանը։

«Այո, կան տարբերակներ։ Եվ մենք մասնավորապես գտնում ենք, որ կարող ենք ունենալ նոր դաշնակիցներ։ ԱՄՆ օրենսդրությամբ գոյություն ունի կարգավիճակ, որը կոչվում է ԱՄՆ դաշնակից, ՆԱՏՕ-ի ոչ անդամ։ Այս կարգավիճակի անդամներն են շատ տարբեր երկրներ՝ Արգենտինան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և այլն։ Հայաստանը ևս կարող է նման կարգավիճակ ունենալ։ Այո, ՀՀ-ն կարող է նոր դաշնակիցներ ունենալ, անվտանգություն, նոր կարգավիճակ»,- ասաց Պապյանը։