Կողոպտել են ֆուտբոլիստ Ռիյադ Մարեզի բնակարանը

Կողոպտել են ֆուտբոլիստ Ռիյադ Մարեզի բնակարանը

Կողոպտել են «Մանչեսթեր սիթիի» ֆուտբոլիստ Ռիյադ Մարեզի բնակարանը։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Ըստ հաղորդման, վնասը կազմել է 550 հազար եվրո։ Մասնավորապես, գողերը տարել են Richard Mille ֆիրմայի ժամացույցը, որն արժի 255 հազար եվրո, Rolex Daytona ժամացույցը, որը արժի 44 հազար եվրո եւ Rolex Day Date ֆիրմայի ժամացույցը, որը արժի 39 հազար եվրո։

Գողացել են նաեւ կանխիկ գումար՝ 61 հազար եվրո, ինչպես նաեւ Cartier թեւնոց ու ֆուտբոլային մարզաշապիկներ՝ 166 հազար եվրո արժեքով։ Մարզիկը տանը չի եղել, երբ գողերն իրականացրել են կողոպուտը Մանչեսթերի կենտրոնում։