Կրակոցներ դպրոցում․ կա 9 զոհ

Ռուսաստանի Իժեւսկ քաղաքի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել։ Կան զոհեր, այդ թվում նաեւ՝ աշակերտների շրջանում։ Այս մասին հայտնել է Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը։ Ըստ նրա, հրաձգության հեղինակի ինքնությունը դեռ պարզված չէ։ Վերջինս կարողացել է մուտք գործել դպրոց, սպանել պահակին եւ հրազենից կրակ բացել։ Կան նաեւ վիրավորներ, այդ թվում՝ աշակերտների շրջանում եւս։
Նախնական տեղեկությունների համաձայն զոհվել է 9 մարդ, որից հինգը՝ դպրոցական, երկուսը ուսուցիչ, երկուսը եղել են պահակները։ Հարձակումն իրականացնողը ինքնասպան է եղել։
Իրավապահները հայտնաբերել են նրա դիակը։ Հանցագործը զինված է եղել երկու տրավմատիկ ատրճանակներով, որոնք հարմարեցված են եղել մարտական կրակոցներ իրականացնելու համար։
Կարծիքներ