1 կիտրոնն Արցախում արժե 1000 դրամ, 1 կիլոգրամ կարմիր լոբին 4000, մանդարինը՝ 2500 դրամ է

1 կիտրոնն Արցախում արժե 1000 դրամ, 1 կիլոգրամ կարմիր լոբին 4000, մանդարինը՝ 2500 դրամ է

Արցախցի Մարգարիտա Իսախանյանը «Հրապարակի» հետ զրույցում պատմում է, որ կյանքն Արցախում ամեն օր դառնում է ավելի ծանր ու դժվար: Չնայած նրան, որ արցախցիներն արդեն մեկ ամիս է անցել են կտրոնային համակարգին, սակայն այդ ամենն էլ իր հերթին որոշակի դժվարություններ է առաջացրել:

«Մեկ կիտրոնը, դարձել ա 1000 դրամ, նախկին 150-ի փոխարեն: Կարմիր լոբին արժե 3500-4000 դրամ: Կանաչեղենը ևս թանկացել են: Մեկ կապ համեմն արժե 800 դրամ, մանդարինի մեկ կիլոգրամն արժե 2500 դրամ»,- պատմում է արցախցի կինը: Նրա խոսքով՝ սննդամթերքն առավել քան երբևէ պետք է մատչելի լիներ, սակայն պատկերը հակառակն է.

«Փոխանակ ապրանքն էժանանա, որ մարդիկ կարողանան դիմանալ էս դժվարություններին, արվում է ճիշտ հակառակը»,- նշում է մեր զրուցակիցը: