Իշխանության դեմ հանդես եկող բոլոր ուժերը պետք է կտրուկ քայլերի գնան․ Աբրահամյան

Իշխանության դեմ հանդես եկող բոլոր ուժերը պետք է կտրուկ քայլերի գնան․ Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական ակումբի տնօրեն Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այստեղ խնդիրը միայն Օնիկ Գասպարյանի անձը չէ, նրա և բանակի շուրջ  համախմբած զինվորականները չեն։

Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և սրանց նմանները զինվորականներին խաղից հանելով վերջնական կոտրելու են բանակի ողնաշարը։

Այն բանակի, որի ոչնչացման ցանկության մասին այդքան խոսում են Թուրքիայում և Ադրբեջանում։

Կորցնելու ենք արտաքին վտանգներին դիմակայելու վերջին ամրոցը։

Այսօր առավել քան երբևէ, այս իշխանության վտանգավորությունը գիտակցող, նրա դեմ հանդես եկող բոլոր ուժերը պետք է կտրուկ քայլերի գնան. չի բացառվում, որ առաջիկա մի քանի օրերը պետականության պաշտպանության վերջին հնարավորությունն է։

Վերջապես գործել է պետք»։