Կորոնավիրուսից մահացել է իտալական կինեմատոգրաֆի աստղ Լյուչիա Բոզեն

Կորոնավիրուսից մահացել է իտալական կինեմատոգրաֆի աստղ Լյուչիա Բոզեն

90 տարեկան հասակում, կորոնավիրուսից մահացել է իտալական կինեմատոգրաֆի աստղ, հայտնի դերասանուհի Լյուչիա Բոզեն։

Դերասանուհին մահացել է Սեգովիայի (Իսպանիա) հիվանդանոցներից մեկում, կորոնավիրուսով պայմանավորված նրա մոտ առաջացել էր ուժեղ թոքաբորբ:

Լյուչիա Բոզեն «Միսս Իտալիա 47»-ն էր, նա նկարահանվել է իտալացի լեգենդար ռեժիսորներ՝ Ֆելինիի, Անտոնիոնիի և Տավիանի եղբայրների ֆիլմերում եւ իր հանրաճանաչությամբ չէր զիջում ոչ Սոֆի Լորենին, ոչ Ջինա Լոլոբրիջիտային: