Հոնգկոնգը բողոքել է ԱՄՆ կողմից սահմանված հակաչինական սանկցիաների դեմ

Հոնգկոնգը բողոքել է ԱՄՆ կողմից սահմանված հակաչինական սանկցիաների դեմ

Հոնգկոնգի կառավարությունը վճռական բողոքով է հանդես եկել՝ ընդդեմ ԱՄՆ կողմից Չինաստանի հանդեպ սահմանված սանկցիաների, որոնք կապ ունեն Հոնգկոնգում ազգային անվտանգության ապահովման նոր օրենքի հետ։ Հոնգոնգի վարչակազմի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Հոնգկոնգի տեղական կառավարությունը կոչ է անում Միացյալ Նահանգներին դադարեցնել Հոնգկոնգի ներքին գործերին միջամտությունը։ Նշենք, որ ԱՄՆ օրենսդիր մարմնում, թեեւ սահնկցիաները սահմանվել են, սակայն շատ կոնգրեսականներ համարում են, որ ԱՄՆ կողմից սխալ քաղաքական գիծ է վերցվել այս ուղղությամբ։