Վիկտոր Բոնդարեւը երրորդ երկրներին հորդորել է Ղարաբաղյան սրացման հետ կապված արջի ծառայություն չմատուցել

Վիկտոր Բոնդարեւը երրորդ երկրներին հորդորել է Ղարաբաղյան սրացման հետ կապված արջի ծառայություն չմատուցել

 

Երրորդ երկրները միջամտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հակամարտող պետություններից մեկի կողմից եւ արջի ծառայություն են մատուցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի ղեկավար Վիկտոր Բոնդարեւը։ «Երրորդ երկրները, որոնք միջամտում են ռազմական հակամարտությանը մասնակից երկրներից մեկի կողմից, թեժացնելով այն, ուղարկելով այնտեղի ազգային բանակին իր հավաքակազմը որպես օգնականներ, կամ փորձում են դա անել, ինչ որ մեկին արջի ծառայություն են մատուցում։ Դա ոչ մի դրական բանի չի բերի»,- հայտարարել է ռուս խորհրդարանականը լրագրողների հետ զրույցի ընթացքում։ Նա շեշտել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է քաղաքական կամք երկու երկրների ղեկավարների մոտ, եւ հզոր աշխահաքաղաքական միջնորդներ։ Նա ասել է, որ հարկավոր է դադարեցնել արյունահեղությունը, քանի որ ողջ աշխարհը, ոչ միայն Անդրկովկասյան ռեգիոնը, գտնվում են բարդ տնտեսական, քաղաքական եւ համաճարակային իրավիճակում, ու անհրաժեշտ է առավելագույնս ջանքեր մեկտեղել, ընդհանուր սպառնալիքները հաղթահարելու համար։